Զելենսկու գրասենյակը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ժնևում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ Ուկրաինան կմասնակցի Ժնևում եռակողմ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայում BBC-ի թղթակիցը։

Նախագահական գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես նշել էր, որ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 17-18-ին, Ժնևում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլի օրը

Իր հերթին, Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ բանակցային խմբում իրենից բացի կլինեն նաև նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, Բուդանովի տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում: Ռուսական բանակցային խումբը գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը:

Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որից հետո կողմերը ռազմագերիների փոխանակում կատարեցին «157-ը 157-ի դիմաց» սկզբունքով։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին