Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլի օրը

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլի օրը

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում: Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա նույնպես եռակողմ ռուս-ամերիկա-ուկրաինական ձևաչափով փետրվարի 17-18-ը Ժնևում», - ասել է  Կրեմլի խոսնակը:

«Այս անգամ ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին», - նշել է Պեսկովը:

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում: Ռուսական բանակցային խումբը գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը:

Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որից հետո կողմերը ռազմագերիների փոխանակում կատարեցին «157-ը 157-ի դիմաց» սկզբունքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում