Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասին

ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողը, որը Կարիբյան ծովում ամերիկյան գրոհային նավից ընկել էր ջուրը, դարձել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավակների դեմ ուղղված ԱՄՆ գործողության առաջին ամերիկացի զոհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆլորիդայից 21-ամյա կապրալ Չուկվուեմեկա Է. Օֆորան փետրվարի 7-ին ընկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Իվոձիմա» նավից և կորել ծովում։ Երկարատև որոնումներից հետո, որոնք ավարտվել են փետրվարի 10-ին, հայտարարվել է նրա մահվան մասին։

ԱՄՆ զինվորականները շարունակում են հետաքննել միջադեպը։ ԱՄՆ ծովային հետևակի հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես է զինծառայողն ընկել նավից։

Օֆորան մասնակցում էր «Հարավային նիզակ» գործողությանը, որի ընթացքում սեպտեմբերից ի վեր Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող նավակներին 38 հարված է հասցվել։ Այս հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, զոհվել է ավելի քան 120 մարդ։

«Իվոձիմա» նավն օգտագործվել է հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողությունից հետո այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ տեղափոխելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում