Եվրոպա

Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի Ռուսաստանից էներգակիրների ներմուծումից հրաժարվելու հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի Ռուսաստանից էներգակիրների ներմուծումից հրաժարվելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պլանավորում է Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել նրանց կողմից ռուսական էներգակիրների ներմուծումը դադարեցնելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է անվտանգության համաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Մենք կխոսենք նրանց հետ այդ մասին։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա», - ասել է նա ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Ես չեմ մանրամասնի, թե ինչ կասենք այդ հանդիպումներում։ Բայց, ամենից առաջ, դրանք երկրներ են, որոնք շատ ուժեղ կապեր ունեն մեզ հետ, ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, սերտորեն աշխատում են մեզ հետ», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում