2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերվել է 35 թերություն

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից   2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերվել է 35 թերություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգման հարցերի վարչությունից, 2025 թվականին   Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս և Սևան համայնքներում իրականացված իրավական և վարչական հսկողության արդյունքում  արձանագրված  35 թերությունների  վերացման ուղղությամբ  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից  սահմանվել են ժամկետներ։ Հայտնաբերված թերությունները քննարկվել են համայնքի ավագանու նիստերում և  տրվել  հանձնարարականներ՝ թերությունները շտկելու վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է լիազոր մարմին։

Նույն աղբյուրի համաձայն՝     2025 թվականին Պետական կառավարման ակադեմիայի կողմից վերապատրաստվել են 1 համայնքի ղեկավար և  ավագանու 17  անդամ,  համայնքային 72 ծառայողներ։

Վարչական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ  հեռավար եղանակով մարզպետի աշխատակազմից վերապատրաստվել են 5 աշխատակից։

   2025 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը մասնակցել են  համայնքների հանրային կապերի 5 պատասխանատուներ։

Մարզի համայնքներում հայտարարվել են համայնքային ծառայության 63 մրցույթ, պաշտոնի են նշանակվել 32 համայնքային ծառայող։ 31 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։

Հաշվետու ժամանակահատվածում հայտարարվել է ՀՈԱԿ-ների տնօրենների 64 մրցույթ, որից կայացել է 22-ը, որոնց արդյունքում  պաշտոնի են  նշանակվել են 22 տնօրեն։ 42 հայտարարված մրցույթ չի կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։

2025 թվականի ընթացքում Սևան և Գավառ համայնքներում անցկացվել են 19 համայնքային ծառայողների ատեստավորումներ, որոնց  արդյունքում ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում՝ զբաղեցրած պաշտոններին համապատասխանելու վերաբերյալ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ գործում  են մարզի  Գավառ, Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում և Շողակաթ և Գեղամասար բնակավայրերում։

2025 թվականին մարզի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից սպասարկվել է  42710 քաղաքացի։

2025 թվականին մարզի  5 համայնքներում կայացել է 55 ավագանու նիստ։ Ընդունվել է 887 որոշում։ 5 որոշում ուղարկվել է վերանայման, 1 որոշում ուժը կորցրած է ճանաչվել։

2025 թվականի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ 152 տնտեսվարողների հետ կնքվել են շինարարական աղբի աղբահեռացման պայմանագրեր, որոնց արդյունքում համայնքային բյուջեներ կմուտքագրվի  29 միլիոն  դրամ։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը