Ռուսաստան

Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել է ՌԴ-ի հետ գործակցության զարգացումը առևտրի և պաշտպանության ոլորտներում

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել է ՌԴ-ի հետ գործակցության զարգացումը առևտրի և պաշտպանության ոլորտներում

Դելին ընդլայնում է Մոսկվայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 13-ին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Հնդկաստանը և Ռուսաստանը ներկայում փոխգործակցում և համագործակցում են մի շարք հարցերի շուրջ՝ առևտրից մինչև միջմշակութային փոխգործակցություն, ինչպես նաև պաշտպանության հարցերի շուրջ և այլն։ Այս բոլոր հարցերի շուրջ մեր երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ կդիվերսիֆիկացնեն էներգակիրների մատակարարումները։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի սկզբին հայտարարել է, որ Հնդկաստանը կհրաժարվի ռուսական նավթի գնումներից։ ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ որոշել է չեղարկել հնդկական ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25% մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին Ռուսաստանից նավթի գնումների պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում