Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և գործընկերության ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգությունը և պատմականորեն ձևավորված փոխադարձ կապերը կարող են նոր բովանդակություն ստանալ մշակութային երկխոսության և համատեղ ծրագրերի միջոցով։

Նախարարը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի միջև մեկնարկած համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ մշակութային գործընկերության ռազմավարական ուղղություն։ Առանձնակի շեշտադրվել է համատեղ ցուցադրությունների կազմակերպումը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային արժեքների փոխանակման արդյունավետ հարթակ։

Այս համատեքստում անդրադարձ է եղել 2025 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2026 թ. ապրիլի 30-ը Օմանի ազգային թանգարանում իրականացվող «Խնկի ճանապարհին․ Հայաստան» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացված են երկու բացառիկ ցուցանմուշներ՝ 13-րդ դարի Անիի բուրվառներից մեկը և 18-րդ դարի արծաթյա բուրվառը։

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է Օմանի ազգային թանգարանից ցուցանմուշների փոխառման և 2026 թվականին Հայաստանի պատմության թանգարանում համադրված հատուկ ցուցադրության կազմակերպման հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ Կառավարությունն իրականացնում է թանգարանային ոլորտի լայնածավալ բարեփոխումներ. ընդունվել է «Թանգարանների մասին» օրենք, որով ապահովվում է մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեություն: 

Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ Օմանի ազգային թանգարանը կարևոր դերակատարում ունի երկրի մշակութային քաղաքականության իրականացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միաժամանակ խթանելով միջազգային համագործակցությունն ու մշակութային երկխոսությունը։

Նշվել է նաև, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մասկատի արքայական օպերային թատրոնի հրավերով, համերգային շրջագայության է մեկնել Օման։ Փետրվարի 13-14-ը նվագախումբը կներկայացնի «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայերեն

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին