Եվրոպա

Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» գործողությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» գործողությանը

Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» գործողությանը դաշինքի մյուս անդամների հետ միասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է  Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին ժամանելիս։

«Ակնհայտ է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի (մյուս երկրների) հետ միասին կմասնակցի «Արկտիկական ժամապահ» գործողությանը», - Վոտրենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել էր, որ դաշինքը սկսել է «Արկտիկական ժամապահ» գործողությունը՝ տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելու համար։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, եթե Գրենլանդիայում ստեղծվի ռազմական ներուժ Ռուսաստանի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում