Քաղաքականություն

Դեսպան Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Դեսպան Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանը։ Կարևորվել է այդ գործում խորհրդարանական դիվանագիտության դերը և Հայաստանի ու Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Հաղորդվում է, որ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված վաշինգտոնյան համաձայնությունները և դրանց շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում