Եվրոպա

Ֆրանսիայում փոթորկի պատճառով 850 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում փոթորկի պատճառով 850 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

Ֆրանսիայի հարավում մոլեգնող «Նիլս» փոթորիկը էլեկտրաէներգիայի անջատումներ է առաջացրել 850 հազար տնտեսությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 12-ին հաղորդել է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։

Նոր Ակվիտանիայում փոթորկի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

Անբարենպաստ եղանակը հանգեցրել է գնացքների չվերթերի չեղարկման և դժվարացրել է երթևեկությունն ավտոճանապարհներին։ Բացի այդ, Ալպերում փակվել են մի շարք լեռնադահուկային հանգստավայրեր:

Քամու պոռթկումների արագությունը տարածաշրջանում հասել է ժամում 162 կիլոմետրի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում