Չինաստանը կամրապնդի ռազմավարական գործընկերությունը Հունգարիայի հետ. Վան Ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտադիր է ամրապնդել  երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը Հունգարիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Չինաստանը կշարունակի լինել Հունգարիայի հուսալի ռազմավարական գործընկերը երկարաժամկետ հեռանկարում ։ Չին-հունգարական հարաբերությունները, որոնք հիմնված են հարգանքի,  հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա, ունեն հզոր ներքին դինամիկա և զարգացման լայն հեռանկարներ», - ասվում է Չինաստանի ԱԳՆ-ում հրապարակված հայտարարության մեջ Վան Իի խոսքում։ Վերջինս փետրվարի 11-ին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Վան Ին Օրբանին է փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի ողջույնը։ Դիվանագետը հաստատել է, որ, չնայած բարդ և անկայուն միջազգային իրավիճակին, երկու պետությունների բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կմնան անփոփոխ։ Նրա խոսքով՝ դա լիովին համապատասխանում է երկու կողմերի հիմնական շահերին։ Օրբանը վերահաստատել է Հունգարիայի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին և շահագրգռություն հայտնել չինական ներդրումների ներգրավման հարցում:

Հայերեն Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters