Օմանը բանակցությունների առաջին փուլից հետո իրանական կողմին է փոխանցել ԱՄՆ-ի մի քանի ուղերձներ

2 րոպեի ընթերցում

Օմանի իշխանություններն անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո իրանական կողմին փոխանցել են ԱՄՆ-ի մի քանի ուղերձներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք ամերիկացիներին որևէ նամակ չենք ուղարկել, բայց մեր ընկերները Օմանում փոխանցել են ԱՄՆ-ի որոշ ուղերձներ, որոնք մենք կքննարկենք Թեհրանում», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ՝ Օման և Կատար կատարած այցերից հետո։

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Լարիջանին նշել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, իրենք կթիրախավորեն ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանում։

Լարիջանին նաև խոսել է Իսրայելի վարչապետի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին՝ ասելով, որ «Իսրայելը փորձում է խաթարել բանակցային գործընթացը և փնտրում է պատերազմ հրահրելու պատրվակներ»։

Փետրվարի 6-ին Օմանում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հարցը։

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան