Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում պետք է փոխշահավետ լինի. Ռոդրիգես

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում պետք է փոխշահավետ լինի. Ռոդրիգես

Վենեսուելայի երկարաժամկետ էներգետիկ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հանդիպումից հետո:

«Էներգետիկ օրակարգի շուրջ երկարաժամկետ, արդյունավետ գործընկերությունը պետք է դառնա (ԱՄՆ-ի հետ) երկկողմ հարաբերությունների արդյունավետ շարժիչը, այն պետք է շահավետ լինի երկու երկրների համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի ժողովրդի համար», - նշել է Ռոդրիգեսը: Նա ընդգծել է, որ համագործակցությունն էներգետիկ ոլորտում պետք է զարգանա անխոչընդոտ:

Նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ քաղաքական և էներգետիկ երկխոսությունը պետք է դառնան համապատասխան ուղիները երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Ռոդրիգեսը հայտնել է, որ Ռայթի հետ հանդիպմանը քննարկվել են նախագծեր նավթի և գազի, հանքարդյունահանության և էլեկտրաէներգետիկ արդյունաբերության բնագավառներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում