Իսրայելը միացել է Թրամփի «Խաղաղության խորհրդին»

1 րոպեի ընթերցում

Իսրայելը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է ԱՄՆ ղեկավարի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնի Բլեյր Հաուսում։ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ իմ հանդիպումից առաջ ես համաձայնագիր ստորագրեցի Իսրայելի՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անխզելի դաշինքը»,- նշել է Նեթանյահուն X-ում կատարած գրառման մեջ։

Reuters-ը հայտնում է, որ արդեն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի հարցը։

Խաղաղության խորհուրդն իր առաջին նիստը կանցկացնի փետրվարի 19-ին Վաշինգտոնում՝ քննարկելու Գազայի վերակառուցման հարցը։

Հայաստանը նույնպես Խաղաղության խորհրդի անդամ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը ևս մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք նիստին։

Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ Դոնալդ Թրամփի հրավերով մասնակցելու է «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպմանը

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը