Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այց մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։

Դեսպան Արման Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՖՄԿ-ի համապատասխան մարմինների հետ:

Անդրադառնալով հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին՝ դեսպանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունն՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` միջազգային չափանիշներին համապատասխան և կարևորել է ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում