Գեղարքունիքի մարզում շահագործվում են ջերմոցային նոր տնտեսություններ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մի շարք բնակավայրերում նախորդ տարի շահագործվել կամ կառուցման ընթացքի մեջ են մի շարք ջերմոցային տնտեսություններ, ինչի արդյունքում նկատելի զարգացում է ապրում գյուղատնտեսական այս ճյուղը, ստեղծվում են նոր աշխատատեղեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» շրջանակում  Լճաշեն բնակավայրում «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի  կողմից 10.5 հեկտարի վրա կառուցվել է ջերմատուն, որն արդեն գործում է: Ջերմատանը մշակվում է վարունգ և լոլիկ, ստեղծվել է 130 նոր աշխատատեղ:

Սևան համայնքի Գագարին բնակավայրում «ԷԿՈ ՖԱՈՒՆԱ» ՍՊԸ-ի կողմից 4 հեկտարի վրա կառուցվող ջերմատնային տնտեսության աշխատանքներն արդեն շուրջ 70 տոկոսով  ավարտված են, որտեղ  նախատեսված է վարդի մշակություն: Ջերմատան շահագործմամբ կստեղծվի 70-80 նոր աշխատատեղ:

Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի  տարածքում «ԳԵՎ ՄԻԿ» ՍՊԸ-ի կողմից 5.5 հեկտարի  վրա հիմնված ջերմատունն արդեն գործում է, որտեղ ստեղծվել է մոտ 150 աշխատատեղ:

Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի  տարածքում «ՄՈՒԼՏԻ ՖՈՒՏ»  ՍՊԸ-ի կողմից 2 հեկտարի վրա հիմնված ջերմատունն արդեն գործում է, ստեղծվել է մոտ 50 աշխատատեղ:

Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի  տարածքում «ԱԹԱՆԵՍՅԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից 2 հեկտարի  վրա կառուցվող ջերմատան աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ:

Պետական աջակցության ընդհանուր չափը վերոնշյալ կազմակերպություններին  կազմել է 736․5 միլիոն  դրամ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը