Իրան

ԱՄՆ-ի հակասուզանավային ինքնաթիռը և անօդաչուն պարեկություն են անցկացրել Իրանից դեպի հարավ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հակասուզանավային ինքնաթիռը և անօդաչուն պարեկություն են անցկացրել Իրանից դեպի հարավ

ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզության հեռահար անօդաչու թռչող սարքը փետրվարի 10-ին մեկը մյուսի հետևից մի քանի ժամ թռիչքներ են իրականացրել Իրանից դեպի հարավ-արևելք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին են վկայում Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

P-8A Poseidon ինքնաթիռը բարձրացել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայից։ Մի քանի ժամ տևած գործողության ընթացքում այն ​​թռիչքներ է կատարել Հորմուզի նեղուցի վրայով՝ թռչելով Պարսից և Օմանի ծոցերի միջև։

Այնուհետև MQ-4C Triton անօդաչու թռչող սարքը տևական ժամանակ հետախուզական թռիչք է իրականացրել Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա՝ Իրանի հարավարևելյան ափի մերձակայքում։

Ամերիկյան պարեկային ինքնաթիռը և ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչուն կանոնավոր կերպով օգտագործվում են Հորմուզի նեղուցի, Պարսից և Օմանի ծոցերի շրջանում իրադրությունը վերահսկելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում