ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման լիցենզիաներ է տվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) Վենեսուելային ընդհանուր լիցենզիաներ է տրամադրել՝ թույլատրելով ապրանքների և ծառայությունների մատակարարում, ինչպես նաև նավթի ու գազի արդյունահանման հետ կապված որոշակի գործողություններ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Մասնավորապես, լիցենզիան թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին նավթ ու բնական գազ հետախուզել, մշակել և արդյունահանել Վենեսուելայում։

Պարզաբանվում է, որ թույլատրված են գործառնություններ, որոնք ներառում են վճարումների մշակում, փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների կազմակերպում, ներառյալ նավերի վարձումը, ծովային ապահովագրություն ստանալը և պաշտպանության ու վնասների փոխհատուցման ծախսերի ծածկումը, ինչպես նաև նավահանգստային ու տերմինալային ծառայությունների կազմակերպումը։

Բացի այդ, լիցենզիան թույլ է տալիս վերանորոգել նավթի կամ գազի արդյունահանման համար օգտագործվող սարքավորումները։

Լիցենզիան նախատեսում է, որ արտոնված գործողությունների անցկացման ցանկացած պայմանագիր, որն ստորագրվել է Վենեսուելայի կառավարության կամ PDVSA պետական ​​էներգետիկ ընկերության հետ, պետք է համապատասխանի ԱՄՆ-ի օրենսդրությանը, իսկ վեճերը պետք է լուծվեն Միացյալ Նահանգներում։

Դրա հետ մեկտեղ, լիցենզիայի b կետի համաձայն, արգելված է ցանկացած գործարք այն անձանց մասնակցությամբ, որոնք «գտնվում կամ կազմակերպվում են Ռուսաստանի Դաշնության, Իրանի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Չինաստանի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այն անձանց մասնակցությամբ, որոնք գտնվում են վերը նշված երկրների սեփականության կամ նրանց ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո, ինչպես նաև նրանց հետ համատեղ ձեռնարկություններում»։

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները