Եվրոպա

ԱՄՆ-ն նորագույն Abrams տանկերի խմբաքանակ է մատակարարել Լեհաստանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նորագույն Abrams տանկերի խմբաքանակ է մատակարարել Լեհաստանին

2026 թվականին ամերիկյան Abrams M1A2 SEPv3 տանկերի առաջին խմբաքանակն է ժամանել Լեհաստան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Սպառազինությունների գործակալությունը։

Լեհաստան է մատակարարվել քսանինը տանկ։ Տեխնիկան վերջնական մշակում կանցնի Պոզնանի WZMOT զինագործարանում, որից հետո կմատակարարվի լեհական զորքի սպառազինությանը։

Լեհական բանակն արդեն ունի նախորդ տարբերակների 116 Abrams տանկ, ինչպես նաև իրականացվում են նոր վերափոխված տարբերակի մատակարարումներ։ Նախատեսվում է լեհական զորքի սպառազինությանը մատակարարել, ընդհանուր առմամբ, 250 Abrams M1A2 SEPv3 տանկ։

Abrams M1A2S EPv3-ը տարբերվում է կոմպոզիտային զրահի կիրառմամբ, կրակի կառավարման կատարելագործված համակարգերով, բեկորաֆուգասային արկերով կրակելու կարողությամբ և մի շարք այլ բարելավումներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում