ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրեց խաղային գործունեության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագիծը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է խաղային գործունեության կարգավորմանը և մրցութային ընթացակարգերի հստակեցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնությամբ փորձում են հասցեագրել երկու հիմնական հարց։

«Առաջինը վերաբերում է մրցույթի արդյունքների բողոքարկման կարգի հստակեցմանը։ Դեռ 2024 թվականին ընդունվել է խաղային գործունեության կարգավորման մասին նոր օրենք, որով սահմանվել է օպերատորի ընտրության մրցութային ընթացակարգ։

Օպերատորը կենտրոնացված մոնիթորինգային համակարգն է, որի միջոցով նախատեսվում է ամբողջական վերահսկողություն հաստատել խաղային գործունեության ոլորտում գործող կազմակերպիչների նկատմամբ՝ անկախ նրանից՝ խոսքը հողի վրա գործող խաղատների, թե առցանց խաղատների մասին է։

Այս կարգավորման գործարկմամբ հնարավորություն կունենանք վերահսկել բավականին դետալացված տարբեր տեսակի եկամուտներ և խաղադրույքներ։ Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ յուրաքանչյուր խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, և Պետական եկամուտների կոմիտեն կունենա համապատասխան տեղեկատվություն»,-նշեց նա։

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ մրցութային ընթացակարգը մեկնարկել է դեռ անցած տարի։ Առաջին փուլն արդեն ավարտվել է, և ներկայում գործընթացը գտնվում է երկրորդ փուլում։

Գևորգյանը նշեց, որ նախագծի երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է դատավարական կարգավորումներին։

«Մասնավորապես՝ առաջարկվում է քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում կատարել լրացում, որով կբացառվի այնպիսի հայցի ապահովման կիրառումը, որը կարող է հանգեցնել մրցութային գործընթացի կասեցման»,-ասաց Գևորգյանը։

Հայերեն

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից