Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավի. կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավի. կա 2 զոհ

ԱՄՆ Հարավային հրամանատարության (SOUTHCOM) հրամանատար, գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրահանգով Խաղաղ օվկիանոսի արևելքում հարված է հասցվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող, թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։

Հաղորդագրության համաձայն՝ նավն անցնում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և զբաղվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններով։

Հարվածի հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող երկու մարդ, մեկը ողջ է մնացել։

Հարվածից հետո ԱՄՆ Հարավային հրամանատարությունն անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը՝ ողջ մնացածի որոնողափրկարարական գործողություն սկսելու համար։

2025 թ. սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել է նավերի՝ պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան մամուլի, զոհվել է շուրջ 120 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում