Տնտեսություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը «Wine Paris 2026» ցուցահանդեսում ծանոթացել է Հայաստանը ներկայացնող ընկերությունների արտադրանքին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը «Wine Paris 2026» ցուցահանդեսում ծանոթացել է Հայաստանը ներկայացնող ընկերությունների արտադրանքին

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է «Wine Paris 2026» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդես, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ «ARMENIA» մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական գինեգործական 23 ընկերություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը շրջել է հայկական տաղավարում և ծանոթացել հայկական ընկերությունների՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրատեսակներին։

«Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր»,-հայտնում է դեսպանությունը։

«Wine Paris» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը գինեգործության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկն է: 

Դեսպանության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ից 11-ը անցկացվելու է Ցուցահանդեսի 7-րդ թողարկումը։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում