Հայաստան

ՏԿԵ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ հայտնել է ՏԿԵ նախարարը։

«Ողջունել և բարձր եմ գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։ Շնորհակալություն եմ հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար»,-իր գրառման մեջ նշել է Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։

Մոնիկա Սանդրին, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը և հավաստիացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում