Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա

1 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Մակա Բոչորիշվիլին կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի հայտարարություններով։

Նախատեսված է նաև հանդիպում Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

Նշվում է, որ Վրաստանի ԱԳ նախարարն այցի շրջանակներում ելույթ կունենա Բուդապեշտի «Գլոբալ երկխոսություն» միջազգային համաժողովում։

Հայերեն