Իրան

Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը

1 րոպեի ընթերցում

Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը

Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանակցություններում քննարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն լիովին վերացնի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

«Մինչև 60 տոկոս հարստացված ուրանի մակարդակի նվազեցման շուրջ բանակցություններում քննարկման հնարավորությունը կախված է այն բանից՝ արդյոք (Վաշինգտոնը պատրաստ է) ի պատասխան վերացնել (Իրանի նկատմամբ սահմանված) բոլոր պատժամիջոցները», - ասել է Էսլամին։

Մասկատում փետրվարի 6-ին տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում