Աշխարհ

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են երկրի մայրաքաղաք Օսլոյի Թագավորական պալատի դիմաց՝ սգալու իրենց միապետի մահը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է նորվեգական «Աֆտենպոստեն» թերթը։

«Օրվա ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվել են պալատական ​​հրապարակում։ Ոմանք ծաղիկներ են դրել, մյուսները լուռ կանգնած են եղել և սգացել են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հրապարակում հավաքվել են տարբեր տարիքի մարդիկ, թագավորական պալատ տանող փողոցները նույնպես մարդաշատ են եղել։

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը մահացել է 89 տարեկանում։ Նա անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր արյան հետ կապված հիվանդության պատճառով։ Թագավորը մահացել է առավոտյան 06։35-ին, Օսլոյի հիվանդանոցում։

Հարալդը Նորվեգիայի առաջին թագավորն էր, որը ծնվել էր Նորվեգիայում 14-րդ դարից ի վեր։

Հարալդ V-ի մահից հետո Նորվեգիայի թագավոր է դարձել նրա 53-ամյա որդին՝ Հոկունը։

The Associated Press-ը նշում է, որ Հոկուն VIII-ը վերջին տարիներին հոր առողջության վատթարացման պատճառով մի քանի անգամ ստանձնել էր ռեգենտի պարտականությունները։

Այժմ գահաժառանգ արքայադուստրն է Հոկունի ավագ զավակը՝ Ինգրիդ Ալեքսանդրան։

Նորվեգիայի միապետությունը հին արմատներ ունի, որոնք սկիզբ են առնում 9-րդ դարում Հարալդ Գեղավարս թագավորից։ Երբ Նորվեգիան վերականգնեց իր անկախությունը 1905 թվականին, ազգային հանրաքվեի ժամանակ ընտրողների երեք քառորդը հավանություն տվեց միապետության վերականգնմանը։ Այսօր այդ դերը մեծապես խորհրդանշական է, քանի որ իշխանությունը պատկանում է ընտրված խորհրդարանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում