Աշխարհ

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը

Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած «Ադիլեթ» կուսակցության առաջնորդ Այբեկ Դադեբայը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը:

Դադեբայի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջարկել էր երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, խորհրդարանի առաջին լիագումար նիստում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ պաշտպանել են միաձայն։

Բաժանվել է 145 քվեաթերթիկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ 144-ը կողմ են քվեարկել։

46-ամյա Այբեկ Դադեբայը 2026 թ. մայիսից գլխավորում է Ղազախստանի ամենամեծ կուսակցությունը՝ «Ադիլեթ»-ը։ Մինչ այդ նա Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։

Ղազախստանում օգոստոսի 23-ին անցկացված Քուրուլթայի ընտրությունների արդյունքներով «Ադիլեթ» կուսակցությունը երկրի օրենսդիր մարմնի 145 տեղից ստացել է 110 տեղ։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին հուլիսի 1-ին երկրում նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում