Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres
1 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն օգոստոսի 28–ին ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորական ընտանիքին և ժողովրդին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ, որում երախտագիտություն է հայտնել Նորվեգիայի կողմից Մոլդովային դժվարին ժամանակներում ցուցաբերված աջակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
«Ես խորապես վշտացած եմ Նորին Մեծություն թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ», - գրել է Մայա Սանդուն X միկրոբլոգում։
Նախագահը նշել է, որ միշտ կհիշի այն ջերմությունը, որով թագավոր Հարալդը և թագուհի Սոնյան ընդունեցին իրեն Օսլոյում, ինչպես նաև այն աջակցությունը, որը Նորվեգիան ցուցաբերել է Մոլդովայի Հանրապետությանը «նրա ամենադժվար տարիներին»։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում թագավորական ընտանիքին և Նորվեգայի ժողովրդին», - նշել է Սանդուն։
Նորվեգիայի թագավորական տունը հայտարարել է, որ թագավոր Հարալդ V-ը մահացել է օգոստոսի 28-ին՝ 89 տարեկանում, երկարատև առողջական խնդիրներից հետո։