Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածից Լիբանանում զոհեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածից Լիբանանում զոհեր են գրանցվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանի Յանուհ բնակավայրում գտնվող մի մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից հրադադարի պայմանավորվածությունների խախտումների՝ Իսրայելի պաշտպանության բանակը Յանուհում թիրախավորել է «Հեզբոլլահի» ահաբեկչի:

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունվարի սկզբից ի վեր Լիբանանի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում