Երևան

Կազմվել է Երևանի կամրջային կառուցվածքների անձնագիրը

2 րոպեի ընթերցում

Կազմվել է Երևանի կամրջային կառուցվածքների անձնագիրը

Երևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը փետրվարի 9-ի գործակարգավարական խորհրդակցությանը։

«Անձնագիրը պարունակում է ոչ միայն  յուրաքանչյուր օբյեկտի բնութագիրը, այլ նաև մանրակրկիտ վերլուծություն առկա վիճակի և հետագա անելիքների վերաբերյալ։ Միջինը յուրաքանչյուր օբյեկտ բնութագրվում է 30-40 ցուցանիշով, իսկ ամենաբարդերը` մինչև 70 բաղադրիչով: Դրանք՝ «Հաղթանակ», Դավիթաշենի, Հրազդան գետի վրա գտնվող մեծ կամուրջներն ու նմանատիպ այլ օբյեկտներն են»,-մանրամասնեց Արեյանը։

Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ կատարողը կամրջային կառուցվածքների անձնագիրը կազմել է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ աշխատանքի լավագույն ցուցանիշը կատարված տեխնիկական վերլուծության արդյունքում,  ըստ ռիսկայնության աստիճանի հերթականության, այն օբյեկտների դասակարգումն է, որոնք ունեն հիմնանորոգման, վերակառուցման, ամրացման աշխատանքների կարիք։

«Սա, թերևս, ամենակարևորն էր մեզ համար, որպեսզի հետագա մեր ծրագրերում հստակ պատկերացնենք, թե որ օբյեկտն է առաջնային ամրացման, վերակառուցման կամ քանդման ենթակա, որովհետև նմանատիպ 4 օբյեկտ է հայտնվել այս ցանկում»,-հավելեց Արեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում