Հայաստան

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի միջոցառումներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել Ապարան-Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, ամենամյա փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մրցութային և սիրողական խաղեր, մասնակիցները հանդես են եկել մարզական և մշակութային ցուցադրական ելույթներով: Այս տարի Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են ռաֆթինգի, դահուկավազքի և այլ ձմեռային մրցաշարեր:

Ապարանի և հարակից բնակավայրերը ներկայացրել են նաև տեղի ավանդական ուտեստները:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում