Եթե մենք ուզում ենք ֆուտզալ մարզաձևի շարունակական հաջողություն, պետք է մարզադպրոցներ ունենանք. Ռուբեն Նազարեթյան

3 րոպեի ընթերցում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի մամուլի ասուլիսը

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով`  ֆուտզալ մարզաձևի շարունակական հաջողությունը կապված է մարզադպրոցների առկայության հետ:

«Մենք Եվրոպայի առաջնության ժամանակ հասկացանք, որ կարող էինք հայտնվել առաջնության լավագույն քառյակում: Մեզ մի քիչ չբավականացրեց, մի քիչ էլ մեզ վնասեց մեր դարպասապահի խաղը: Ֆուտզալում մի գաղտնիք կա` կոչվում է «դարպասապահի խաղ»: Խորվաթիայի դեմ խաղում մեզ պետք է փրկեր մեր դարպասապահը: Սակայն ես նրան չեմ մեղադրում, քանի որ նա առանց մեծ պրակտիկա ունենալու հանդես էր գալիս Եվրոպայի առաջնությունում: Ֆուտզալում թիմին վստահություն տալիս է դարպասապահի լավ խաղը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նազարեթյանը: Վերջինիս խոսքով` իր գլխավորած թիմի հաջորդ նպատակն աշխարհի առաջնությանը մասնակցելն է:

«Մեր նպատակն է աշխարհի առաջնությունում շատ լավ հանդես գալը: Նորից փորձելու ենք դուրս գալ խմբից: Ինչպես գիտեք, մենք այսուհետ հանդես ենք գալու Էլիտ ռաունդում, և աշխարհի առաջնության վիճակահանությունն էլ կլինի մայիսին: Հաջորդիվ մեր թիմը միշտ պայքարելու է նվազագույնը խմբից դուրս գալու համար: Մեզ համար ամենակարևորն այն է, որ սա չլինի մեկանգամյա հաջողություն»,-ընդգծեց նա:

Գլխավոր մարզչի կարծիքով` ԵԱ-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի դեմ խաղում թիմին անհրաժեշտ էր առաջին գոլը, որն այդպես էլ չեղավ։

Ըստ Նազարեթյանի՝ մի քանի ֆուտզալիստներ կան, որոնք առաջիկայում կարող են համալրել հավաքականի կազմը:  

Անդրադառնալով Դավիթաշեն թաղամասում կառուցվելիք ֆուտզալի մարզահամալիրին` Նազարեթյանն ընդգծեց, որ զրույց է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ու վերջինս խոստացել է, որ դպրոցի կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում,  ու այն կլինի ֆուտզալի հավաքականի մարզաբազան:

«Ինձ համար հաջողություն կլինի այն, որ կյանքի կոչենք ոչ միայն Դավիթաշենի մարզահամալիրի կառուցման ծրագիրը, այլ նաև Հայաստանի այլ մարզերում ևս կառուցվեն դպրոցներ: Եթե մենք ուզում ենք ֆուտզալ մարզաձևի շարունակական հաջողություն, մենք պետք է մարզադպրոցներ ունենանք: Ես հավատում եմ, որ ֆուտզալում մենք ավելի շատ հաջողություններ ենք ունենալու: Հիմա իմ խնդիրն այն է, որ ունենանք նաև 18 տարեկանների հավաքական»,-ասաց նա:

Առաջիկայում կկայանա նաև ֆուտզալ մարզաձևի «Վարչապետի գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն մինչև 15 տարեկան պատանիները:

Մեծ է հավանականությունը, որ 2028 թվականին ֆուտզալն ընդգրկվի ամառային Օլիմպիական խաղերի ընդլայնված ցուցակում:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին