Իրանական ԱԹՍ-ները դադարեցրել են թռիչքները Արաբական ծովի երկնքում

2 րոպեի ընթերցում

Իրանական հեռահար հետախուզական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են Արաբական ծովի երկնքում թռիչքներն ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի հետ կապված միջադեպից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Վերջին երկու օրվա ընթացքում իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչ մի թռիչք չի գրանցվել ավիակրի գտնվելու շրջանում։ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն, ըստ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության, ներկայում նավարկում է Իսլամական Հանրապետության ափերից 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին, որ փետրվարի 3-ին F-35C Lightning II տախտակամածային կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարք, որն Արաբական ծովում մոտեցել էր ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։

Իրան

Թեհրանից հայտնել են, որ իրանական ԱԹՍ-ն հաջողությամբ կատարել է իր առաքելությունը նախքան ամերիկյան կործանիչի կողմից խոցվելը

CENTCOM-ի հրամանատարությունը նախազգուշացրել է իրանական ուժերին, որ չի հանդուրժի վտանգավոր մանևրներ, այդ թվում՝ թռիչքներ ամերիկյան ռազմանավերի վերևում կամ դրանց մոտեցում արագընթաց կատերներին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական հեռահար անօդաչու սարքը փետրվարի 5-ին մի քանի ժամ շարունակ թռիչքներ են իրականացրել Իրանից դեպի հարավ-արևելք ընկած շրջանում:

Իրան

ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը և ԱԹՍ-ն պարեկություն են իրականացրել Իրանից դեպի հարավ

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան