Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին. կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին. կա 2 զոհ

ԱՄՆ-ն փետրվարի 5-ին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարված է հասցրել ենթադրաբար թմրավաճառների պատկանող նավի։ 2 մարդ զոհվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթացել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Գործողության ընթացքում սպանվել է երկու թմրաահաբեկիչ», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ում:

Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելքում ԱՄՆ զինված ուժերը վերջին ամիսներին հարվածներ են հասցրել տասնյակ նավերի՝ պնդելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել է գրեթե 120 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում