Հայաստան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով. Ավինյան

1 րոպեի ընթերցում

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով. Ավինյան

Վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին զուգահեռ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ որակյալ բժշկական օգնությունը սկսվում է վստահելի պայմաններից և ժամանակակից հնարավորություններից։

«Վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին զուգահեռ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք նպաստում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշմանը, արդյունավետ բուժմանը և երևանցիների անվտանգ սպասարկմանը։

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում»,- գրել է Երևանի քաղաքապետը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում