Ռուսաստան

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային մի շարք հարցեր

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը:

Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում