Մի խումբ երկրների ղեկավարներ շնորհավորել են ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի առթիվ

3 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեսաուղերձով ողջունել են մի շարք երկրների ղեկավարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր տեսաուղերձում բարձր է գնահատել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի խիզախ քայլերն ու վճռական կամքն՝ ուղղված տևական խաղաղությանը։

«Ես հույս ունեմ, որ մարդկային եղբայրության մրցանակը շահեկան արդյունք կապահովի ողջ մարդկության համար»,-ասել է նա։

Մրցանակի կապակցությամբ՝ Փաշինյանին և Ալիևին շնորհավորական տեսաուղերձ է հղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ես կցանկանայի ի սրտե շնորհավորել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շեյխ Զայեդի անվան մարդկային եղբայրության մրցանակը ստանալու համար։ Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել նորին գերազանցություն շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահիանին, ով շարունակաբար հանձնառու է այս արժեքների պահպանմանը»,-նշել է Տոկաևը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վկայում է, թե ինչպիսին է մարդկային եղբայրության բուն էությունը։

«Երևույթ, որը գնահատվում է տվյալ մրցանակի շրջանակում»,-համոզմունք է հայտնել Շարիֆը։

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Աբու Դաբիում հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

Հորդանանի թագավոր Աբդուլահ 2-րդ իբն ալ Հուսեին Ալ-Հաշիմը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է  Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ միանալ, կարևորել ու գնահատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և այն վիթխարի ջանքերն ու այն հրաշալի մարդկանց, ում շնորհիվ դա հնարավոր է դարձել»,- ընդգծել է Հորդանանի թագավորը։

 Շնորհավորական տեսաուղերձներ են հղել և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը բարձր գնահատել նաև Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Շավքաթ Միրզիյոևն ու Սադիր Ժապարովը, ինչպես նաև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին