ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, տեղեկատվության ավտոմատ փոխանակմանն, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու բարելավմանը։

Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները նշել են, որ փաստահավաք երկրորդ այցի շրջանակում նախատեսվող հանդիպումներից հետո կներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Շվեդիայի հարկային գործակալության միջև երկկողմ համագործակցության ծրագրի նախագիծը՝ սահմանելով հետագա համագործակցության տեսլականը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ հաստատված երկկողմ համագործակցությունը հիմք կհանդիսանա հետագա երկարաժամկետ ծրագրերի ձևավորման համար՝ նպաստելով հարկային վարչարարության բարելավմանը, հարկային կարգապահության բարձրացմանը և արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը