ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հանձնակատարին Հայաստան կատարած այցի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներին, «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավեներին և այլն։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր քայլ։

Պաշտպանն ընդգծել է կրթական բարեփոխումների կարևորությունը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից, անդրադարձել է նաև տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած աշխատանքները:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև «Հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ որի՝ հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման համար պատասխանատու մարմնի գործառույթները պետք է վերապահվեն Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են պատասխանատու մարմնին պատշաճ ռեսուրսների տրամադրման անհրաժեշտությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

 

Հայերեն English Español Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին