Ոստիկանի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն․ ՆԳՆ խոսնակը՝ տարածված տեսանյութի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում առերևույթ հանցագործություն կատարած ոստիկանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- գրել է Սարգսյանը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին կից օգտատերերը նշել են, որ ոստիկանը ծեծում է քաղաքացուն՝ ցուցմունք կորզելու նպատակով: