Վենեսուելան և ԱՄՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ գործերի հավատարմատար Լորա Դոգուն Կարակասում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի և երկու երկրների  դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների բացման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում:

«Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր օրակարգի հարցեր ամենից առաջ էներգետիկական, տնտեսական, առևտրային և քաղաքական թեմաներով», - հայտարարել է Խիլը:

Նա հայտնել է, որ քննարկվել են Դոգուի գլխավորությամբ Վենեսուելայում ԱՄՆ դիվանագիտական ​​​​ներկայացուցչության և Վաշինգտոնում Վենեսուելայի դիվանագիտական ​​​​ ներկայացուցչության հիմնման հարցերը:

«Նախագահի պաշտոնակատարը Միացյալ Նահանգներում դիվանագիտական ​​​​ներկայացուցչի պաշտոնում նշանակել է դեսպան Ֆելիքս Պլասենսիային», - նշել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը:

Նա հավելել է, որ Վենեսուելայի կառավարությունն ակնկալում է Միացյալ Նահանգների հետ խաղաղ, հարգալից հարաբերությունների զարգացում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և պետությունների ​​​​ինքնիշխանության վրա:

2019 թվականի հունվարին Վենեսուելան հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը Վենեսուելայի նախագահ ճանաչեց ընդդիմադիր թեկնածու Խուան Գուայդոյին, որն ընտրություններում պարտվել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար:

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը