Հայաստան

ՏԿԵ նախարարը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացեց իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն - համայնք 80/20 % համաֆինանսավորմամբ, ընդհանուր 336 մլն դրամ արժեքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում