Իրավունք

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրա պաշտոնավարումը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրա պաշտոնավարումը կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրա պաշտոնավորումը կասեցվել է, կիրառվել է երկրից բացակայելու արգելք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ պաշտոնատար անձը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում