Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անցկացնում

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի գրեթե բոլոր 16 երկրամասերում ավտոբուսների, տրամվայների և մետրոյի գնացքների երթևեկությունը փետրվարի 2-ին դադարեցվել է Պետական ​​ծառայության աշխատողների արհմիության՝ Ver.di-ի կողմից կազմակերպված գործադուլի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Սա դժվարին իրավիճակ է ստեղծում ոչ միայն այն ընկերությունների աշխատակիցների համար, որոնք չեն կարողանում տնից աշխատել, այլև դպրոցականների ծնողների համար, քանի որ դպրոց հաճախելը պարտադիր է՝ անկախ հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Եղանակային պայմանները սրում են իրավիճակը. ըստ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության՝ երկրի մի քանի շրջաններում սպասվում են սառցե անձրև և մերկասառույց։

Միևնույն ժամանակ, գործադուլը չի ​​ազդել Deutsche Bahn-ի կողմից շահագործվող տարածաշրջանային գնացքների և տրամվայների վրա, քանի որ Ver.di արհմիությունը չի ներկայացնում Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի, Շտուտգարտի, Քյոլնի, Նյուրնբերգի, Հռենոսի-Մայնի շրջանի տրամվայի ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և երկար հեռավորության գնացքների օպերատորների շահերը։

Ver.di-ն ներկայում բանակցություններ է վարում Գերմանիայի բոլոր երկրամասերի գործատուների կոմունալ ծառայությունների ասոցիացիաների հետ՝ պահանջելով բարելավել իրենց աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Մասնավորապես, դա ներառում է հանգստյան օրերին աշխատանքային ժամերի կրճատում, ավելի կարճ հերթափոխներ, ավելի երկար ընդմիջումներ և գիշերային ու հանգստյան օրերին աշխատանքի համար բոնուսների ավելացում։

Հայերեն

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով