Քաղաքաշինության կոմիտեի և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները քննարկել են ոլորտային հարցեր

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է եղել ոլորտային նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության ապահովմանը և գործող կարգավորումների կատարելագործմանն առնչվող հարցերին՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների շահերի առավելագույն պաշտպանություն։

Դիտարկելով գործնականում հանդիպող իրավիճակները՝ համատեղ որոշվել են առավել արդյունավետ լուծման տարբերակներ։ Քննարկվել է գործող իրավական ակտերում լրացումներ և հստակեցումներ կատարելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին