Հայաստան

Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ աջակցությունը տրամադրվում է գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։ Իրականացվում են հետևյալ գործառույթները․ 

  • Տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար
  • Տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին
  • Ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն
  • Կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ
  • Ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ
  • Համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

Այն գործատուները, որոնք աշխատակիցների կարիք ունեն, կարող են գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում