Իրան

Իրանում հերքել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Իրանում հերքել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին տեղեկությունները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի սպանության մասին՝ ժամեր առաջ համացանցում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին։

«Մի քանի Telegram ալիքներ ժամեր առաջ լուրեր են տարածել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրիի սպանության մասին։ Tasnim լրատվական գործակալությունը քաջատեղյակ աղբյուրից տեղեկացել է, որ այդ հաղորդագրությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնում է գործակալությունը։

Tasnim-ն արձագանքել է իրանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի բնակելի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, ըստ լրատվամիջոցների, վնասվել են մի քանի բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում