Հայաստան

ՀԷՑ ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների, եւս մեկ աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու եւ վեր հանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը։

Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ եւ գույքագրել ամբողջական խնդիրներ. մնացյալ 100 ենթակայաններում ստուգայցերը կավարտեն առաջիկա 10-12 օրերին։

«Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, եւ այս ուղղությամբ եւս, կարծես, նոր «պանդորայի արկղ ենք բացել». ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր Պետությունը տեսանելի ապագայում որեւէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր»,- նշված է ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառման մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում