Մարտունիում կայացել է «Նորարարական անասնապահություն» թեմայով հանդիպում-քննարկում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանում կայացել է «Նորարարական անասնապահություն» թեմայով հանդիպում-քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրը ՀՀ-ում մեկնարկել է 2025 թվականի նոյեմբերից։ Այն միտված է Հայաստանում անասնապահության ոլորտի բարեփոխումներին, գյուղական տնտեսությունների եկամուտների աճին և պարենային անվտանգության ամրապնդմանը։

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ծրագիրը ներկայացնելու նպատակով Մարտունի համայնք են այցելել ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետներ։

Հանդիպմանը մասնակցել են համայնքում անասնապահական ոլորտի մասնագետներ, կաթ վերամշակողներ, սպանդանոցների ներկայացուցիչներ, կովերի արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկներ և անասնաբույժներ։

Ներկայացվել է ծրագրի իրականացման նպատակները, բաղադրիչները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի և նրա համայնքների ներգրավվածության ու դերակատարման մանրամասները։ Ծրագրի ղեկավարը նշել է, որ Գեղարքունիքի մարզում առաջին փորձը ցանկանում են իրականացնել Մարտունի համայնքում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը