Իրան

Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են իսլամական հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, զինված ուժերի ընտիր զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին:

«Այսօր մեր հասանելիության սահմաններում է գտնվում ոչ միայն մեկ ռազմակայան, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը: Զինված ուժերը պատրաստ են մարտի, և ցանկացած շարժում թշնամու կողմից կստանա ջախջախիչ պատասխան ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայաններում», - մեջբերել է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հսկայական ռազմանավատորմ» է ընթանում Իրանի կողմը: Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում: ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին։ Նա նախազգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում